Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ներկուսակցական, ներքաղաքական հարցեր՝ ՀՀԿ նախագահը հանդիպել է ՀՀԿ խմբակցության հետ

Ներկուսակցական, ներքաղաքական հարցեր՝ ՀՀԿ նախագահը հանդիպել է ՀՀԿ խմբակցության հետ
28.04.2016 | 12:02

ՀՀԿ խմբակցության պատգամավորների և ՀՀ ու ՀՀԿ նախագահի հանդիպումից հետո պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, որ քննարկվել են կազմակերպչական հարցեր՝ հետագա աշխատանքներն ավելի լավ կազմակերպելու համար՝ իրենց աշխատանքներում թերացումների հարց չկար, ուղղակի քննարկվել են տեխնիկական հարցեր. «Մասնավոր ոչ մի հարց չի քննարկվել»։ Լրագրողների հարցին, թե ուշ ժամին տեխնիկական հարցերի համա՞ր են հավաքվել, պատգամավորը պատասխանել է, որ կարևոր հարցեր եղել են, որոնք հրապարակման ենթակա չեն։
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ լրագրողներին ասաց, որ կուսակցության նախագահի հետ խմբակցության հանդիպում պարբերաբար է լինում։ «Քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Դիտվել է՝ 3841

Մեկնաբանություններ